ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է ագրեսիվ ռուսամերժության մեջ

Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է ագրեսիվ ռուսամերժության մեջ
10.10.2016 | 13:22

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «ագրեսիվ ռուսամերժության» մեջ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ ագրեսիվ քայլեր է կատարում, որոնք սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը. «ԱՄՆ-ի քաղաքականությունում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, և հերթը հասել է Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ ռուսամերժության»:

Լավրովի խոսքով, Մոսկվան երկար ժամանակ «ռազմավարական համբերություն» էր դրսևորում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության միակողմանի վատթարացման ֆոնին՝ դեռևս ուկրաինական ճգնաժամից առաջ:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ